ՀՀ Նախագահի մասնակցությամբ Օպերայում կայացավ Անդրանիկ Օզանյանի 150- ամյակին նվիրված համերգ

18:35, 25 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրանիկ Օզանյանի150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը եզրափակվեց երեկոյան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախաձեռնած համերգին ներկա էր նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի փոխանցմամբ, Անդրանիկ Օզանյանն իր մարտական մկրտությունն ունեցել է Սասունում եւ Տարոնում, եւ այդ շրջանի բնակիչները ավանդաբար նրան ընկալում են իբրեւ մեծություն, հավերժության եւ հերոսականության խորհրդանիշ:  

«Տասնամյակներ շարունակ սասունցիների եւ տարոնցիների համար փետրվարի 25-ը տոն է»,- ասաց Կամո Արեյանը` հավելելով, որ Անդրանիկ Զորավարի հոբելյանը համաժողովրդական միջոցառում է:

« Նա անսպառ կենսագրություն ունի` թե' որպես մարդ, թե' որպես գործիչ, թե' որպես հայ: Նրա կենսագրությունից դասեր ենք առնում: Անշուշտ, պատմաբանները պետք է քննության առնեն նրա կենսագրությունը, սակայն կա ամենակարեւորը` ժողովուրդը պաշտում է նրան»,- շաշտեց Արեյանը` նշելով, որ միայն մեկ օրով տոնակատարությունները չեն սահամանափակվի: Արեյանի փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու են Անդրանիկին նվիրված միջոցառումներ:

[gallery id= 54596]


© 2009 ARMENPRESS.am