Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հատել է 1 մլն 200 հազարի սահմանը

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հատել է 1 մլն 200 հազարի սահմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը մեկ տարում ավելացել շուրջ 110 հազարով և 2014թ. կազմել  1 մլն 203 հազար 746 մարդ: «Արմենպրես››-ի հաղորդմամբ` 2013 թվականի նկատմամբ  ցուցանիշն աճել է 11.3 տոկոսով:

2014թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 մլն 198 հազար 60 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 10.9 տոկոսով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2013 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելութունների թիվը հատել էր մեկ միլիոնի սահմանագիծը: Հայաստան էին ժամանել 1 մլն 84 հազար 188 զբոսաշրջիկներ, 12.6 տոկոսով ավելի քան 2012 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am