Տնտեսություն

Նավթամթերքի, ցորենի և ցեմենտի փոխադրումների կրճատումը նվազեցրել է ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը

2 րոպեի ընթերցում

Նավթամթերքի, ցորենի և ցեմենտի փոխադրումների կրճատումը նվազեցրել է ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն այս տարի կազմել է 2 մլն 827.7 հազար տոննա, ինչը 6.3 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Բեռնափոխդրումների անկումը պայմանավորված է մետաղների, նավթամթերքի, ցորենի և ցեմենտի փոխադրումենրի կրճատումներով:

Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Նա նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում նկատվող բեռնափոխադրումների անկումն ազդել է ՀԿԵ-ի աշխատանքի արդյունավետության վրա:

«Բեռնափոխադրումների ծավալի անկումը, իհարկե, ազդել է մեր շահույթի վրա, սակայն անցկացվել են որոշակի միջոցառումներ, որոնց շնորհիվ նվազեցվել է այդ ազդեցությունը: Բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում մենք առանձնացնում ենք երեք մասնաբաժին` ներմուծման, արտահանման և ներքին փոխադրումների: Ներմուծումը 2014-ին կազմել է 1 մլն 79 հազար տոննա, արտահանումը` 328.4 հազար տոննա, տեղական փոխադրումները` 1 մլն 420.3 հազար տոննա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ռեբեցը: Նա տեղեկացրեց, որ հիմնականում նվազել է երկաթուղային ցանցով արտահանման ծավալը, որը գլխավորապես դրսևորվել է ցեմենտի արտահանման ժամանակ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն զբաղեցնում է բեռնափոխադրումներին շուկայի 31 տոկոսը: 2008 թվականի համեմատ ընկերության մասնաբաժինը շուկայում աճել է 5 տոկոսով: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2008 թվականից Հայաստանի երկաթուղային համակարգի հավատարմագրված կառավարիչն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում