Տնտեսություն

Դոլարը 465 դրամի միջակայքում է

1 րոպեի ընթերցում

Դոլարը 465 դրամի միջակայքում է

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Դեկտեմբերի 19-ի համեմատ դոլարն էժանացել է 13.91 դրամով` կազմելով միջինը 465 դրամ: Բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 458 է, առավելագույնը` 470 դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 19,29 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 531.41 դրամով և վաճառում` 576.10 դրամով: Եվրոյի համար նվազագույն գինը 568 դրամ է, իսկ առավելագույնը` 586.50 դրամ:

Երեկվա համեմատ 0.12 դրամով նվազել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.24 դրամով և վաճառում` 8.40 դրամով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում