Տնտեսություն

Կենտրոնական բանկի դոլարային հերթական աճուրդը չի կայացել

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական բանկի դոլարային հերթական աճուրդը չի կայացել

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից իններորդ անգամ հայտարարվել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել: Դեկտեմբերի 17-ինՀՀ կենտրոնական բանկն իրականացրել էր 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք`570.58 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, իսկ սահմանային փոխարժեքը կազմել է 567.65 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Դեկտեմբերի 16-ի համեմատ դոլարի միջին փոխարժեքն ավելացել էր 44.26 դրամով:

Դեկտեմբերի 17-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել «Նասդաք Արմենիա» բորսայում, և օրվա ժամը 16:45-ի դրությամբ` նախորդ օրվա համեմատ Հայաստանի բանկերում ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը նվազել է 48.94 դրամով` կազմելով 453.95 դրամ, իսկ վաճառքինը` 33.83 դրամով և կազմել 497.48 դրամ:

Դեկտեմբերի 8-ից հետո ԿԲ-ն տեղաբաշխել է 42 մլն դոլար:

Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելունպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-իցսկսած մինչև տարեվերջ որդեգրել է նոր մոտեցում. ամեն օրսակարկությունների միջոցով իրականացվում են արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Մինչ դեկտեմբերի 15-ը օրական վաճառքի ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում