Տնտեսություն

Արտարժույթները թանկացել են

1 րոպեի ընթերցում

Արտարժույթները թանկացել են

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` նոյեմբերի 20-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.76 դրամով և կազմել 417.13 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.33 դրամով և կազմել 522.08 դրամ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով` կազմելով 8.93 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.98 դրամով և կազմել 653.6 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը նոյեմբերի 20-ին կազմել է 16 հազար 39.6 դրամ, արծաթի գինը՝ 218.06 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 173.71 դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում