Տնտեսություն

ՌԴ-ն հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման համար տրամադրեց 270 մլն դոլարի վարկ

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման համար տրամադրեց 270 մլն դոլարի վարկ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրիկնքման առաջարկությանը:Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ այդ մասին հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:Համաձայնագրովռուսական կողմը հայկական կողմին տրամադրում է մինչև 270 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:

Նախագծի հիմնավորմամբ, Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը մոտենում է ավարտին, բացի այդ, 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար համատեղ ջանքերի կենտրոնացման վերաբերյալ բարձր մակարդակով նախկինում եռք են բերվել պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի Նախագահների համատեղ արված հայտարարությամբ: Ծրագրի իրականացման առաջին փուլն իր մեջ ներառում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների և կառուցվածքների համալիր ուսումնասիրությունը, ուսումնասիրությունների արդյունքներով հաշվետվությունների պատրաստումը, «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրերի» մշակումը: Ծրագրի իրականացման երկրորդ փուլն իր մեջներառում է հետազոտական, հաշվարկային, անալիտիկ, նախագծային, կոնստրուկտորական, մոնտաժային և գործարկակարգաբերման աշխատանքները, որոնք ապահովում են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախապատրաստումը շահագործման երկարաձգմանը համաձայն «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրի», ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում