Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտել է իրավական և մարդասիրական մի շարք դրույթներ. Վիգեն Քոչարյան

Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտել է իրավական և մարդասիրական մի շարք 
դրույթներ. Վիգեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ուղղաթիռի խոցմամբ Ադրբեջանը մի շարք միջազգային պարտավորություններ եւ օրենքներ է խախտել թե՛ իրավական, թե՛ մադասիրական առումով: Հայաստանը պետք է միջազգային կատույցների հետ հետաքննություն սկսի ու միջազգային հանրությանը ներկայացնի, թե այս տարիների ընթացքում զինադադարի խախտումների եւ մարդկային զոհերի համար ով է մեղավոր: Տեսակետը ԵՊՀ Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանինն է: Վերջինս միջագային կառույցների հայտարարություններից առանձնացնում է հատկապես Եվրամիության հայտարարությունը, որը Ադրբեջանի գործողությունները դատապարտելով պահանջում էր նաեւ հետաքննություն սկսել եւ պարզել միջադեպի մանրամասները: «Հետաքննության մասնակից պետք է դառնա նաեւ ԵԱՀԿ-ն, որը հակամարտության կարգավորման միջնորդ է եւ փաստերը ուսումնասիրելուց իրավական պատասխանատվության խնդիրները կհստակեցվեն, քանի որ տեղի ունեցածը միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է: Հակամարտության կողմերը ներգրավված են խաղաղ բանակցության մեջ, առկա է  զինադադարի ռեժիմ եւ անզեն ուղղաթիռ խոցելով Ադրբեջանը խախտել է այն պարտավորությունները, որ ստանձնել է այդ երկիրը զինադադարի կնքման ժամանակ` այն է ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը եւ հրադադարի պահպանումը»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշում է Քոչարյանը` հավելելով, որ ի տարբերություն նախորդ հազարավոր դեպքերի, այս անգամ Հայաստանն ունի նաեւ ապացույց տեսաերիզ, որը փաստում է, որ ադրբեջանական գործողությունը պայմանավորված չի եղել հայկական կողմի սադրանքով: Հանգամանքը, որ ադրբեջանական զինծառայողը ուղղաթիռի խոցումից հետո պարգեւատրվել է նույնպես մտահոգիչ է, քանի որ սովորաբար զինծառայողներին պարգեւատրում են համապատասխան հրամանների հաջող կատարման համար:

«Փաստերոն ուղղաթիռի խոցման առնչությամն կա երկու վարկած: Կամ գործողությունը հստակ պլանավորված է եւ տեղի է ունեցել Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանով կամ էլ ադրբեջանական զինծառայողներին հրաման է տրված բոլոր հնարավոր միջոցներով հարմար պահին կրակել եւ ոչնչացնել ԼՂ ՊԲ մարտիկներին եւ զինտեխնիկան: Այս առումով դժվար է ասել, թե սրանցից որ մեկն է ավելի վնաս Ադրբեջանի համար»,- ասաց Վիգեն Քոչարյանը: Բացի իրավական կղմից, Ադրբեջանը խախտել է միջազգային մարդասիրական համապատասխան նորմեր, քանի որ ուղղաթիռի խոցումից հետո Ադրբեջանի կողմից կրակահերթերը չեն դադարում, եւ հայկական կողմը չի կարողանում փրկարարական աշխատանքներ իրականացնել:

Անդրադառնալով ուղղաթիռի խոցմանը, միջազգային իրավունքի մասնագետը շեշտեց, որ միջազգային հանրության արձագանքը լղոզված էր եւ պատասխանատվությունը կոնկրետացված չէր: «Տպավորություն է ստեղծվում, որ հայտարարությունների նպատակը ոչ թե եղածը դատապարտելն է եւ ապագայում նման դեպքերը կանխելը, այլ ընդամենը կանխել Հայաստանի կամ ԼՂՀ-ի կողմից համապատասխան արձագանքը»,- ասաց Վիգեն Քոչարյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am