Տնտեսություն

Կառավարությունը կանխատեսել է բյուջեի վրա ԵՏՄ անդամակցության ազդեցությունը. Դավիթ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կանխատեսել է բյուջեի վրա ԵՏՄ անդամակցության ազդեցությունը. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական բյուջում փոփոխությունների մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՏՄ անդամակցություն-ՀՀ բյուջե կապին: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կառավարությունը կանխատեսումներ, ուսումնասիրություններ արել է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԵՏՄ-ին անդամակցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է ԵՏՄ-ի անդամակցումը փաստի առաջ կանգնեցնի կառավարությանը 2015 թվականի բյուջեում նախատեսված ծախսերի հետ կապված, երբ պարզվի դրա վերաբերյալ հաշվարկներն ու կանխատեսումները ճիշտ չէին կատարվել, և բյուջեն վերաձևելու խնդիր կա, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «որևէ մեկը երբևէ երաշխավորված չէ 100 տոկոսով ցանկացած իրավիճակից: Այսինքն՝ այդ կանխատեսումները ոչ դուք, ոչ ես, ոչ որևէ մի տնտեսագետ 100 տոկոսով չի կարող անել։ Այնուամենայնիվ, տարիներ շարունակ մեզ հաջողվել է ապացուցել, որ բյուջեն ճիշտ ենք կարողանում կանխատեսել։ Վստահ ենք, որ այս տարին ևս բացառություն չի լինելու»:

Եվրասիականտնտեսականմիությունըվերպետական-տնտեսականկառույցէ,որիկազմումենՌԴ-ն,Ղազախստանը,ԲելառուսնուՀայաստանը:ՀայաստանըԵՏՄհիմնադիրկազմինմիանալու համաձայնագիրըստորագրեցհոկտեմբերի10-ինՄինսկիգագաթնաժողովիժամանակ:Փաստաթուղթն ուժիմեջկմտնի2015թ.հունվարի1-ից:ԵՏՄ-ի կազմ ընդգրկվելու պահից հավաքագրված մաքսատուրքերի Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1,13%:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում