Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀՀ Նախագահն աշխարհին հիշեցրել է ԼՂ հարցում Ալիեւի «թվիթերյան դիվանագիտությունը»

ՀՀ Նախագահն աշխարհին հիշեցրել է ԼՂ հարցում Ալիեւի «թվիթերյան 
դիվանագիտությունը»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական հռետորաբանությունը հանգեցրեց նրան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին շփման գծում գրանցվեցին ամենամեծ թվով զոհերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ասել է ամերիկյան հայտնի The New York Times պարբերականին տված ծավալուն հարցազրույցում:

«Բոլորը տեսան Ադրբեջանի նախագահի «թվիթերյան դիվանագիտությունը»: Տարիներ ի վեր ամենաբարձր մակարդակով հնչեցվող սպառնալիքները վերափոխվեցին իրական գործողությունների, երբ քաղաքացիական հասատությունները` մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, ինչպես նաև խաղաղ բնակչությունը կրակոցների տակ էին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ուշադրության է հրավիրել տարածված այն թյուրըմբռնման վրա, որը կա միջազգային հանրության մոտ և արտահայտվում է ագրեսորի և այդ ագրեսիայից տուժած զոհի միջև հավասարության նշան դնելով: «Ավելի քան 20 տարի Հայաստանը նախազգուշացրել է Ադրբեջանի ռազմական մտադրությունների մասին, սակայն չի ստացել անհրաժեշտ պատասխան: Սա կամ թյուըմբռնում է, կամ անտարբերություն: Մենք հաստատուն կերպով միջազգային հանրությանը ներկայացրել ենք մեր տարածաշրջանի օբյեկտիվ իրադրությունը, մնացածն արդեն այդ հանրության գործն է»,- եզրափակել է Սարգսյանը:

Հուլիսի 31-ից մինչև օգոստոսի կեսերը հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ էր: Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվում էր փոխհրաձգություն։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` 2014 թվականի յոթ ամսում հակառակորդի կողմից զինադադարի խախտման շուրջ 18  հազար դեպք է գրանցվել, այնինչ` ամբողջ 2013 թվականին եղել էր միայն 13 հազար դեպք: Հակառակորդի կողմից եղել են նաև 26  հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնցից 15-ը տեղի է ունեցել հուլիսի 25-ից հետո ընկած ժամանակահատվածում: 

Հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ շփման գծում լարվածության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմատենչ հայտարարություններ սկսեց անել Թվիթերի իր միկրոբլոգից: Օգոստոսի 7-ին նա մեկ ժամում վաթսունից ավելի հակահայկական գրառում կատարեց` արժանանալով միջազգային հանրության սուր քննադատությանը, որը որակվեց հետևյալ կերպ. «Ալիևը թվիթերով պատերազմ է հայտարարում Հայաստանին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am