Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռուս 9 ձեռնարկատերեր Հայաստան են եկել գտնելու տեղացի գործընկերների

Ռուս 9 ձեռնարկատերեր Հայաստան են եկել գտնելու տեղացի գործընկերների

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և ռուս գործարարների համագորակցության օրինակները շուտով կհամալրվեն: Հայաստան ժամանած 9 ռուս ձեռնարկատերեր Երևանում փնտրում են տեղացի այն բիզնեսմեններին, որոնց հետ կխորացնեն առևտրային կապերը: Մինչ բիզնես հանդիպումներին անցնելը, գործարարները ներկա գտնվեցին Հայ-ռուսական գործարար համաժողովին: Համաժողովի բացմանը Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ գործարար հանդիպումները դրական արդյունք կտան և երկու կողմի ձեռնարկատերերը կգտնեն իրենց նոր գործընկերներին: «Համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի և Ռուսաստանի առևտրային հարաբերություններն ավելի կզարգանան: Ես լավատեսորեն եմ տրամադրված այս փոփոխություններին և վստահ եմ, որ Հայաստանը լավ գործընկեր կլինի մյուս պետությունների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Մարտիրոսյանը լրագրողներ հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագրին ի սկզբանե մասնակցել են 15 ռուսական ձեռնարկություններ: Նրանցից յուրաքանչյուրի համար նախնական աշխատանքներ են իրականացվել` երևանյան ընկերությունների ցանկում պոտենցիալ գործընկերներ գտնելու նպատակով: Կատարվել են նախնական հեռախոսազանգեր, որի ընթաքում փոխանցվել են տեղեկատվական նյութեր ռուսական ընկերություների մասին: Երևանի այն ընկերությունները, որոնք հետաքրքրություն են հայտնլ համագործակցելու, անձամբ հնարավորություն են ստացել բանակցել ռուսական ընկերությունների հետ: Արդյունքում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են 9 ձեռնարկություններ, որոնք զբաղվում են ջեռուցման համակարգերի, ճանապարհաշինարարական տեխնիկայի, մետաղյա զսպանակների, ապակու, հատուկ նշանակության տեխնիկայի, քիմիական և նավթաքիմիական նյութերի, ամրանների արտադրությամբ:

Երևան ժամանած պատվիրակության կազմում են նաև Կուրգանի, Օմսկի, Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների ներկայացուցիչները: Կուրգանի ներկայացուցիչ Օլգա Բարկովան համաժողովի մասնակիցներին ծանոթացրեց այն մեխանիզմներին, որնոնց միջոցով աշխատում են տվյալ մարզի ձեռնարկատերերը: Համաժողովի ավարտին գործարարները սկսեցին դեմ առ դեմ հանդիպումները:

Ռուսաստանյան գործարարների պատվիրակությունը Երևանում կլինի 5 օր: Առաջին օրը երկու երկրների գործարարների հանդիպումն անցկացվում է «բանակցային հարթակ» ձևաչափով, որի շրջանակներում պլանավորվում է անցկացնել մոտ 90 երկկողմ հանդիպում, իսկ հետագայում նախատեսված են այցեր հայկական ձեռնարկություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am