Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բացվեց «Թատերական Լոռի» փառատոնը

Բացվեց «Թատերական Լոռի» փառատոնը

ԱԼԱՎԵՐԴԻ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու Մշակույթի տանը, Համազգային թատրոնի «Մեկ բաժակ բարություն» ներկայացումով՝ ըստ Վիլիամ Սարոյանի, կայացավ «Թատերական Լոռի» փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Այս տարի փառատոնը նվիրված է Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին:

«Մի մեծ սխալ կա՝ գլխավոր հերոսը, դերակատարը նայում է մեզ նկարից՝ նա պետք է այստեղ կանգնած լիներ: Մեծ դերասաններ շատ ենք ունեցել, սակայն հայ դերասաններ՝ քիչ, որոնցից մեկն էր Սոս Սարգսյան»,- փառատոնի բացմանը նշեց բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը:

Բացման արրաողության ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ասաց, որ իր առաջին մարզային այցը կատարել է Լոռի, 2006թ-ին, երբ Ալավորդու այն ժամանակվա քաղաքապետ Արթուր Նալբանդյանից ստացավ հրավեր մասնակցելու «Թատերական Լոռի» փառատոնին, որն այն ժամանակ դեռ չեր հովանավորվում Մշակույթի նախարարության կողմից:

«Ինձ համար չափազանց զարմանալի էր, քանի որ ինձ միշտ թվում էր, որ թատրոնը միայն երևանյան երևույթ է, և դժվար էի պատկերացնում, որ մարզերում այդքան ակտիվ թատերական գործունեույթուն է ծավալվում: Այս փառատոնի յուրահատկությունն այն է, որ դրա շրջանակում նշվում են կարևորագույն հոբելյաններ և, միևնույն ժամանակ, այն ցուցադրում է այն ամենն, ինչ տարվա ընթացքում կուտակվել է թատերական դաշտում: Կարծում եմ, որ այն կարևոր է և' տեղական, և' արտերկրի թատրոնների համար», - ընդգծեց Հասմիկ Պողոսյանը:

Այս տարի «Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի 22-րդ անգամ, և արդեն 4-րդ անգամ`  միջազգային ձևաչափով:  Փառատոնը անցկացվում է երկու տարին մեկ՝ որպես հանրապետական թատերական փառատոն: Այս տարի փառատոնին մասնակցում է 25 թատերախումբ՝ 30-ից ավելի ներկայացումներով: 

Փառատոնը կանցկացվի  նաև Սպիտակում, Ստեփանավանում և Վանաձորում, կեզրափակվի հոկտեմբերի 26-ին: Նույն օրը Ստեփանավանում կբացվի Սոս սարգսյանի արձանը, որի հեղինակն է նկարիչ-քանդակագործ Դավիթ Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am