Պաշտոնական

ՀՀ վարչապետը ԼՂՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արա Հարությունյանին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ԼՂՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արա Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգարժան պարոն Հարությունյան,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ:

Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի վճռականությունը ու իշխանությունների կողմից իրականացվող հետևողական քայլերը մոտ ապագայում կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը՝ առավել ևս, որ ժողովրդավարական համակարգի հաստատմամբ և միջազգային իրավունքի հարգմամբ այն վաղուց է նվաճել համաշխարհային մեծ ընտանիքի անդամ դառնալու իրավունքը:

Կրկին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, նորանոր հաջողություններ պետականության ամրապնդման գործում, իսկ արցախցիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում