Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արի տուն» ծրագրի առաջին 7 փուլերի ընթացքում երևանաբնակ 102 ընտանիքում հյուրընկալվել է 133 երեխա

«Արի տուն» ծրագրի առաջին 7 փուլերի ընթացքում երևանաբնակ 102 
ընտանիքում 
հյուրընկալվել է 133 երեխա

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը ՀՀ  սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով մայրաքաղաք այցելած երեխաներին հյուրընկալում է երևանաբնակ ընտանիքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի առաջին 7 փուլի ընթացքում երևանաբնակ 102 ընտանիքում հյուրընկալվել է 133 երեխա: Մինչ ծրագրի 8-րդ փուլի ավարտը`օգոստոսի 31-ը, ընտրված մյուս ընտանիքները ևս կհյուրընկալեն սփյուռքահայ երեխաներին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ծրագրի ամբողջ ընթացքում պատասխանատուները պարբերաբար այցելում են ընտանիքներ, ծանոթանում երեխաների առօրյային, նաև հուշանվեր հանձնում: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երեխաները, գոհունակություն հայտնելով հյուրընկալ ընտանիքներին, նշել են, որ ջերմ ընդունելության շնորհիվ Երևանում իրենց զգում են ինչպես սեփական տանը՝ իրենց ընտանիքում:

Ավանդույթի համաձայն, «Արի տուն» ծրագրի ավարտին կորոշվեն «Լավագույն վարչական շրջան» և «Լավագույն ընտանիք» անվանակարգերի հաղթողները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am