Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Լեւոն Արոնյանը ԱՄՆ-ում կպայքարի շախմատի գավաթի համար

Լեւոն Արոնյանը ԱՄՆ-ում կպայքարի շախմատի գավաթի համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի մի շարք լավագույն շախմատիստներ, այդ թվում՝ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, կմասնակցեն օգոստոսի 26-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը ԱՄՆ Սենթ-Լուիս քաղաքում կայանալիք Սինկֆիլդի գավաթի խաղարկությանը: 

 Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մրցաշարին կմասնակցեն շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգիացի Մագնուս Կարլսենը, Հիկառու Նակամուռան ԱՄՆ-ից, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե- Լագրավը եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը:

Մինչ այդ այս շախմատիստները կմասնակցեն օգոստոսի 1-15-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am