Մարզային

Տավուշում կայացել է «ՕՔՍՖԱՄ»-Հայաստան-ի գենդերային ծրագրի ռազմավարական փաստաթղթի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Տավուշում կայացել է «ՕՔՍՖԱՄ»-Հայաստան-ի գենդերային ծրագրի ռազմավարական փաստաթղթի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՕՔՍՖԱՄ»-Հայաստան կազմակերպություն «Տնտեսական արդարություն և պարենային անվտանգություն» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին, Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտի գենդերային ուղղորդում ՀՀ Տավուշի մարզի 2012-2015 թ.թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի օրինակով» ռազմավարական փաստաթղթի շնորհանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի տեղեկատվության բաժնից, ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը և ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը բացման խոսքով են հանդես եկել: Դրանից հետո գենդերային հարցերով փորձագետ Թամարա Հովնաթանյանը ներկայացրել է ծրագրի ընդհանուր բնութագիրն ու նպատակները, գենդերային մոնիթորինգի արդյունքները: Նա կարևորել է զարգացման գործընթացներում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ռազմավարական փաստաթուղթն ու դրա մեջ գյուղատնտեսության ոլորտի ուղղորդման սկզբունքները:

Ծրագրի մեթոդաբանությունը, առկա իրավիճակի ուսումնասիրության արդյունքներն ու հիմնական եզրակացությունները ներկայացրել է փորձագետ Ջինա Սարգիզովան: Իսկ փորձագետ Լիլիթ Զաքարյանը խոսել է ՀՀ Տավուշի մարզի զարգացման առաջնահերթ ոլորտների գենդերային ուղղորդման առանձնահատկությունների մասին, ըստ ոլորտների ներկայացրել է իրենց առաջարկությունները՝ նշելով, որ անդրադարձել են բոլոր առաջնահերթություններին և որ առանձնակի ուշադրություն է դարձվել փոքր և միջին ձեռնարկատիրության և մասնավոր հատվածի զարգացմանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում