Պաշտոնական

Կանադացի նախարարաը բարձր է գնահատում հայ համայնքի դերը երկրի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում

2 րոպեի ընթերցում

Կանադացի նախարարաը բարձր է գնահատում հայ համայնքի դերը երկրի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ և´ քաղաքական, և´ տնտեսական համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է Օտտավայում հիմնել իր դեսպանությունը՝ կարևորելով երկկողմ կապերի զարգացումը»,- ողջունելով հյուրերին ընդգծել է երկրի վարչապետը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ջեյսոն Քեննիին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար և հրավիրել հաջորդ տարի մասնակցելու այդ առիթով Երևանում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:

Պարոն Քեննին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Կանադայի հայ համայնքի դերը երկրի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման և ապրանքաշրջանառության ծավալի աճի ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարության կարևորագույն առաջնահերթությունը տնտեսության զարգացումն է, և գործադիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հեռանկարների, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև միջազգային զարգացումների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում