Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Ալագյազի և Կամխուդի բարձրադիր լեռնային համալիրներում

ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անցկացնում  
Ալագյազի և Կամխուդի բարձրադիր լեռնային համալիրներում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ալագյազի և Կամխուդի բարձրադիր լեռնային ուսումնավարժական համալիրներում սկսվել են ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի Հարավային ռազմական շրջանի ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման ավելի քան 150 զինծառայողների դաշտային պարապմունքները: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից: Տեսական պարապմունքների ժամանակ զինծառայողներին ծանոթացնում են սպառազինության ժամանակակից օրինակներին և ռազմական տեխնիկայի տեխնիկական բնութագրիչներին, օգտագործման կանոններին:

Բարձր լեռնային և ջերմ կլիմայի պայմաններում պրակտիկ գործողությունների ընթացքում քիմիկ-հետախույզ զինծառայողները սովորում են վերազինել դիտակետերը, դրանցում իրակացնել հերթապահություն, օդում, հողում իրականացնել ճառագայթման չափորոշում, ճշգրտորեն գրանցել դիտարկման արդյունքները և յուրաքանչյուր զորամասում ճառագայթման չափաբաժնի հաշվարկ անցկացնել: Կիրականացվի նաև մասնագետների վերապատրաստում հատուկ խնդիրների գծով: Դրա հետ մեկտեղ զինծառայողները կմշակեն գործողություններ տեղանքի ճառագայթման, քիմիական և կենսաբանական հետախուզման վարժանքի ընթացքում:

Վարակված տեղանքից դուրս գալուց հետո նրանք կսովորեն ախտահանել տարածքը և մշակել զենք, ռազմական տեխնիկա, անձնական գործիքակազմ: Ուսումնավարժանքների հիմնական նպատակը ստորաբաժանման դաշտային ուսուցման ու համախմբվածության բարձրացումն է, պրակտիկ հմտությունների կատարեգործումը, որոնք անհրաժեշտ են ճառագայթման, քիմիական և կենսաբանական վարակի դեպքում հատուկ խնդիրներ իրագործելու համար:

Դաշտային վարժանքների արդյունքում ռուսական բազայի զինծառայողները կմասնակցեն մրցույթի ու կհանձնեն սահմանված նորմատիվները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am