Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Արարատ»-ը Թբիլիսիում կփորձարկի լեգեոներների

«Արարատ»-ը Թբիլիսիում կփորձարկի լեգեոներների

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Արարատը» մեկնեց Թբիլիսի, որտեղ կանցկացնի 10-օրյա ուսումնամարզական հավաք: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, Վրաստան են մեկնել հետեւյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Արման Մելիքսեթյան, Լևոն Մինասյան, Գոռ Մարտիրոսյան:

Պաշտպաններ. Գորիկ Խաչատրյան, Արմեն Դուրունց, Ավետիս Ղազարյան, Հենզել Վարդանյան, Կարեն Խաչատրյան, Գոռ Մկրտումյան, Տիգրան Մելիքյան:

Կիսապաշտպաններ. Դավիթ Գ. Գրիգորյան, Արայիկ Մկրտչյան, Սերգեյ Ամրոյան, Հարություն Օհանյան, Էրիկ Կրոյան, Գոռ Մարտիրոսյան, Էրիկ Մարգարյան, Արարատ Պողոսյան, Նարեկ Ամիրյան:

Հարձակվողներ. Ալեքսանդր Ռակիչ, Ռոման Հովհաննիսյան, Ալեքսանդր Զելենով:

«Արարատի» կազմում հավաքի են մեկնել նաեւ ակումբի հետ պայմանագրեր ստորագրած դարպասապահներ Լեւոն Մինասյանը («Ալաշկերտ»), Գոռ Մարտիրոսյանը («Բանանց»), կիսապաշտպաններ Արարատ Պողոսյանը եւ Նարեկ Ամիրյանը (երկուսն էլ` «Բանանց»), ինչպես նաև թիմում փորձաշրջան անցնող ռուս հարձակվող Ալեքսանդր Զելենովը, ով «Ուլիսի» հետ ընկերական խաղում դարձել է հաղթական գոլի հեղինակ:

Թբիլիսիում «Արարատին» կմիանան ֆրանսիացի կիսապաշտպան Զավեն Բուլուտը եւ հարձակվող Ռոբին դի Լաուրոն, ովքեր պայմանագրեր կստորագրեն ակումբի հետ: Սպասվում է, որ Վրաստանում թիմի գլխավոր մարզիչ Դուշան Միյիչը կփորձարկի նաեւ օտարերկրացի ֆուտբոլիստների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am