Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԵԱՀԿ նախագահը կոչ է անում Ուկրաինայում ընտրությունների նախօրեին վերջ տալ բռնություններին ու սադրանքներին

ԵԱՀԿ նախագահը կոչ է անում Ուկրաինայում ընտրությունների նախօրեին վերջ տալ 
բռնություններին ու սադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկհալտերն Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ կոչ է արել վերջ տալ լարվածությանն ու պահպանել ապրիլի 17-ին Ժնեւյան համաձայնագրի դրույթներն ու ճգնաժամից դուրս գալու խաղաղ ճանապարհ ընտրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, Բուրկհալտերն ընդգծել է Խաղաղության համաձայնագրի իրականացման կարեւորությունը, որը ընդունել է Ուկրիանայի Ռադան` որպես հիմնաքար երկխոսության եւ միասնական գործելու համար:  Նա նաեւ ընդգծել է իրավական դրույթների հիման վրա օպերատիվ հետաքննության անցկացումը բոլոր այն գործերով, որտեղ կա բռնության հատկանիշ:  

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ընտրություններին օրը պատասխանատու լինել ու զերծ մնալ բռնությունից ու սադրանքներից: Նա խնդրել է կողմերին իրենց ներդրումն ունենալ վստահության ամրապնդման գործում եւ երկխոսության ճանապարհով ձեւավորել Ուկրաինայի ապագան:

«Ուկրաինան կարող է հույս դնել ԵԱՀԿ-ի եւ նրա հատուկ առաքելության վրա, որը կաջակցի խաղաղության հաստատման եւ կայունացման հարցում, կնպաստի ժողովրդավարությանն ու հանդուրժողականությանը»,- եզրափակել է ԵԱՀԿ նախագահը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am