Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԵԱՀԿ-ն դատապարտել է Ուկրաինայում լրագրողների դեմ հարձակումներն ու բռնությունները

ԵԱՀԿ-ն դատապարտել է Ուկրաինայում լրագրողների դեմ հարձակումներն ու 
բռնությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում հանդիպել են Ռուսաստանի ժուռնալիստների միության, Independent media ուկրաինական կազմակերպության եւ Ուկրաինայի ժուռնալիստների ազգային միության նախագահները` Ուկրաինայում աշխատող լրագրողների անվտանգության խնդիրները քննարկելու ու մասնագիտական ստանդարտների բարելավման ուղիներ փնտրելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրատվամիջոցների ազատության գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը քննարկմանը կոչ է արել պահպանել հանդուրժողականություն, սթափություն եւ քննադատել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակման եւ բռնության դեպքերը: Նա նշել է, որ իրենց գրասնեյակը նոյեմբերից սկսած ստացել է լրագրողների դեմ բռնության, ծեծի, առեւանգման ավելի քան 300 դեպքի մասին հաղորդում:

«Իրավապահ մարմինները չեն կարողանում ինչպես հարկն է պահպանել լրագրողների անվտանգությունը, քանի որ վերոնշյալ դեպքերից որեւէ մեկը մինչեւ այժմ չի բացահայտվել եւ մեղավորները չեն պատժվել»,- հայտարարել է Միյատովիչը:

«Մենք պահանջում ենք, որպեսզի իշխանություններն ու զինված ուժերը լրագրողներին չդիտարկեն որպես հակամարտության մասնակիցներ: Մենք ճշմարտության եւ մեր մասնագիտության կողմնակիցներն ենք: Վստահ ենք, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կազմակերպությունների միջեւ ընթացող քննարկումների շնորհիվ կկարողանանք աջակցել մեր գործընկերներին»,- հայտարարել է Ուկրաինայի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնակատար Սերգեյ Տոմիլիենկոն:

Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Նադեժդա Աժգիխինան էլ հայտարարել է, որ Վիեննայի հանդիպումը հետագա համագործակցությանն ուղղված կարեւոր քայլ է, որը պետք է իրականացրել անգամ այս բարդ ժամանակահատվածում:

Հանդիպման ավարտին մասնակիցները ստորագրել են համաձայնագիր, որտեղ նշել են լրագրողների անվտանգությունն ապահովելուն ուղղված հետագա քայլերի հաջորդականությունը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am