Սփյուռք

Քեսաբից հեռանալ չցանկացող մոտ 32 տարեցներից 12-ը դուրս է եկել այնտեղից. Քեսաբի քաղաքապետ

2 րոպեի ընթերցում

Քեսաբից հեռանալ չցանկացող մոտ 32 տարեցներից 12-ը դուրս է եկել այնտեղից. Քեսաբի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբահայերը մեծ հույսեր ունեն, որ հայրենի Քեսաբը շուտով կազատագրվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը՝ նշելով, որ սիրիական բանակն առաջ է շարժվում՝ հսկողություն հաստատելով զինյալների գրաված տարածքներում: Վազգեն Չափարյանը նաև տեղեկացրեց, որ Քեսաբից հեռանալ չցանկացող մոտ 32 տարեցներից 12-ը դուրս եկել այնտեղից, և նրանց Թուրքիայի տարածքով հասցրել են Հալեպ կամ Լաթաքիա: Ինչ վերաբերում է տարածված լուրերին, որ 22 քեսաբահայեր են առևանգվել, ովքեր թուրքական բանտերում են կամ սպանվել են, ապա նա նշեց, որ նման լուրեր չկան: «Քեսաբում մնացած հայերը 80 տարեկանն անց տարեց մարդիկ են, իսկ մյուսները, մինչև զինյալների քաղաք մտնելն, ապահով հասել են Լաթաքիա կամ հարակից շրջաններ»,- նշեց Չափարյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ Քեսաբի վրա ապստամբների հարձակումից հայեր են զոհվել, և սիրիական բանակն արդեն հսկողություն է հաստատել Քեսաբի վրա:

Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում