Կանանց միջազգային օրվա առթիվ օպերային թատրոնի բեմում բացառապես տղամարդիկ էին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային օրը` մարտի 8-ը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում միավորեց տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 1000 կանանց, ովքեր ներկա գտնվեցին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մասնակցությամբ կազմակերպված տոնական համերգին: Միայն կին հանդիսատես ունեցող համերգի յուրաքանչյուր մանրուք մանրակրկիտ էր մտածված` սկսած յուօրինակ հրավիրատոմսերից:«Սիրով շնորհավորում եմ Ձեզ գարնանային առաջին տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Ձեր ընտանեկան հարկի ներքո թևածեն ուրախությունն ու երջանկությունը: Թող Ձեր սիրտը լեցուն լինի սիրով և ջերմությամբ և թող մշտապես Ձեզ զարդարեն կանացիությունն ու հմայքը»,- գրված էր հյուրերին նախապես բաժանված տոնական հրավիրատոմս-բացիկների վրա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երեկոն վարում և կանանց իրենց կատարումներն էին նվիրում բացառապես տղամարդիկ:Հայկական երգարվեստի տարբեր սերունդներն ու ոճերը ներկայացնող արտիստները` Ռուբեն Մաթևոսյանը, Արամոն, Արման Նշանյանը, Հայկոն, Միքայել Պողոսյանը, Արսեն Գիրգորյանները, Արամ mp3-ը, Անդրեն, Ավետ Խալաթյանը, Մհերը, Թաթան, Compass band-ը, իսկական տոն դարձրին մարտի 8-ը:
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորականնվագախմբի գլխավոր զինվորական դիրիժոր, ԱրմենՊողոսյանի կողմից հեղինակած «Պատիվ ունեմ» երգը հուզեց կին հանդիսատեսին, ով հոտնկյաս էր ծափահարում նվագախմբին:Պողոսյանն էլ ելույթի ավատին մաղթեց կանանց առաջին հերթին խաղաղություն, առողջություն և հարատև երջանկություն:
Տանական համերգը լի էր նաև անսպասելի անակնկալներով: Հաղորդավար Հրանտ Թոխատյանը հայտարարեց փոքրիկ-խաղ մրցույթի մասին, որի ընթացքում նախքան համերգը կատարված հարցման արդյունքում ընտրվել էր այն տասը տղամարդկանց ցանկը, ում զանգելով Թոխատյանը խնդրում էր բարեմաղթանք հղել դահլիճում ներկա կանանց, ինչպես նաև մատնանշել պարտերից, ամֆիթատրոնից կամ օթյակից այն պատահական նստատեղի համարը, որը դառնալու էր մրցանակի հաղթող:
Ընտրված տղամարդկանց ցանկում էին ջազմեն Լևոն Մալխասյանը, Հայասանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական գեղավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Որքան էլ զարմանալի թվա, ցուցակը ավարտվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունով:
Թոխատյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի թույտվությամբ, զանգահարեց նաև երկրի ղեկավարին: Սարգսյանը չմերժեց խաղին մասնակցելու առաջարկը` մաղթելով կանանց անսաման սեր, անձնական երջանկություն և նորանոր հաջողութուններ: Անակնկալը մեծ խանդավառություն առաջացրեց դահլիճում:
Տոնական միջոցառումն անմասն չմնաց նաև հումորից, որը ապահովեցին հաղորդավար Աշոտ Ղազարյանը, Նարեկ Դուրյանը, Գրիշա Աղախանյանը, ինչպես նաև «Վիտամին» ակումբի տղաները:
Երեկոյին ներկա էին նորանկախ Հայաստանի երեք` ներկա և նախկին երկու նախագահների առաջին տիկնայք, ինչպես նաև այլ բարձրաստիճան կին գործիչներ:
Տոնական միջոցառումը եզրափակվեց տոնական համերգին մասնակից բոլոր տղամարդկանց համատեղ ելույթով: Համերգի ավարտին` օպերային թատրոնից դուրս գալու պահին էլ յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցչի անակնկալ էր սպասում` ծաղիկների տեսքով: