Տնտեսություն

«Carrefour»-ը Երեւանում կսկսի գործել սեպտեմբերից

1 րոպեի ընթերցում

«Carrefour»-ը Երեւանում կսկսի գործել սեպտեմբերից

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում սեպտեմբերին կբացվի հանրահայտ ֆրանսիական «Carrefour» հիպերմարկետը: «Երևան մոլ» կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեկոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ «Carrefour»-ի համար կենտրոնում հատկացված է շուրջ 10 հազար քառակուսի մետր տարածք, որը համապատասխանեցված է ներդրողների չափանիշներին և պահանջներին:«Մնում է հիպերմարկետի ներքին հարդարանքը, որով պետք է զբաղվեն ընկերության ներկայացուցիչները»,- ասաց Սեկոյանը:

«Carrefour» հիպերմարկետի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստիան Դինեյն էլ ասաց, որ ֆրանսիական ընկերությունը հետաքրքրված է hայկական շուկայով եւ շատ է կարեւորում համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում