Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով

Գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ 
Գորկի» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փետրվարի 13-ին ընդունել է նկարիչ Ռաֆայել Մելիքյանին՝ Մեգալին: Ներկայացնելով արվեստագետին՝ նախարարը մասնավորապես նշել է, որ` «չնայած երիտասարդ տարիքին՝  Ռաֆայել Մեգալը հասցրել է նվաճել շատ աշխարհահռչակ ցուցասրահներ և իր ստեղծագործությամբ զարմացնել և ուրախացնել շատ արվեստաբանների: Նրա նկարները այս աշխարհը դարձնում են ավելի գունագեղ, բարի, լուսավոր»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու, ինչպես նաև գեղանկարչության   ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով է պարգևատրել գեղանկարչին:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար, Ռաֆայել Մեգալը խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է կրել «Արշիլ Գորկի» մեդալը: «Այն նաև պարտավորեցնող է և ոգեշնչող»,- նշել է նա: Հրանուշ Հակոբյանը նորանոր ստեղծագործական հաջողություններ է մաղթել արվեստագետին:

Չնայած երիտասարդ տարիքին՝ Ռաֆայել Մեգալը մեծ ճանաչում ունի, ՀՀ վաստակավոր նկարիչ է և աշխարհում ամենացուցադրվող ժամանակակից հայ նկարիչներից մեկը: Նա ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում (Նյու Յորք), Ֆրանսիայում (Փարիզ), Մակեդոնիայում, Կանադայում և մի շարք այլ երկրների լավագույն ցուցասրահներում: Անհատական ցուցահանդես է ներկայացրել աշխարհի ժամանակակից արվեստի կենտրոն համարվող Լոնդոնում:

Ցուցահանդեսներից բացի, Ռաֆայել Մեգալի աշխատանքները պարբերաբար հայտնվում են այնպիսի խոշոր աճուրդային կենտրոններում, ինչպիսին «Քրիսթիսն» է: Ֆլորենցիայում նրա «Մարութա սարը» մասշտաբային, չափազանց ազդեցիկ ստեղծագործությունն արժանացել է արծաթե մեդալի: Օգտագործելով հայկական խորհրդանիշները՝ նա փորձել է կենդանիների միջոցով ներկայացնել չարի և բարու պատերազմը:

Գարնանը Ռաֆայել Մեգալը կմեկնի Լոս Անջելես, որտեղ մարտի 11-ին կբացվի նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am