Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը հանրությանը կներկայացնի իր առաջին ձայնասկավառակը

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը հանրությանը կներկայացնի իր առաջին 
ձայնասկավառակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը փետրվարի 8-ին հանրությանը կներկայացնի իր առաջին ձայնասկավառակը: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին Երևանի «Յանս» երաժշտական ակումբից, ձայնասկավառակի շնորհանդեսը կուղեկցվի նաև էթնո-ջազ համերգային ծրագրով:

Roots խորագրով ձայնասկավառակում ներկայացված են դուդուկահարի կատարմամբ տարբեր ստեղծագործություններ:

Ջիվան Գասպարյան կրտսերը, ով հանրահայտ երաժիշտ Ջիվան Գասպարյանի թոռն է, հանդես է գալիս պապի անունը կրող դուդուկահարների քառյակում: Մանուկ հասակից հաճախել է դաշնամուրի դասերի և վոկալի դպրոց: Միևնույն ժամանակ դուդուկ է սովորել պապի մոտ: Փոքր հասակում տեղափոխվել է Լոս Անջելես: Ավելի ուշ միացել է «Վիզա» խմբին: 2001թ. հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Կանադայում: Մի քանի տարի անց մի շարք երկրներում հանդես է եկել պապի հետ: 2009թ. Աբու Դաբիում  մասնակցել է Womad փառատոնին: Գասպարյան ավագի հետ կատարել է դուետներ «Գլադիատոր» ֆիլմում: 2008թ. Լոնդոնում մասնակցել է Նելսոն Մանդելայի 90-ամյակի տոնակատարությանը: 2009թ. Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգով`արժանանալով արքայազն Չարլզի ուշադրությանը: 2008թ. մասնակցել է պապի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը, կատարել դուդուկի տրիո: Կատարումներ է ունեցել Ձուկերոյի, Անդրեաս Վոլենվայդերի, Բորիս Գրեբենշչիկովի, «Ալան Փերսոնս Փրոջեքթի», «Պլանետ Իքսի», Միշել Բրուքի և այլ հայտնի երաժիշտների հետ: 2011թ. նվագել է միջազգային փառատոնում, որին մասնակցել են ավելի քան 300 երաժիշտներ 51 տարբեր երկրներից. այստեղ նրա կատարումն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին: 2011թ. դուդուկի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակի և ոսկե մեդալի: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am