Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի մեղվաբույծները պատրաստ են մեղր մատակարարել եվրոպական երկրներին

Հայաստանի մեղվաբույծները պատրաստ են մեղր մատակարարել 
եվրոպական երկրներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մեղվաբույծները պատրաստ են եվրոպացիների հետ պայմանավորվել մեղրի արտահանման հարցի շուրջ, եթե նրանք ներկայացնեն մթերքի տեխնիկական տվյալների մասին իրենց պահանջները: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանը՝ անդրադառնալով հոկտեմբերին Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավունք ունեցող երկրների ցանկում Հայաստանի ընդգրկվելուն:

Մեղվաբույծը հիշեցրեց, որ Հայաստանում մեկ մարդու հաշվով տարեկան արտադրվում է 300 գրամ մեղր, սակայն ժողովուրդն այդքան էլ ակտիվորեն չի օգտագործում այն: Նազարյանի խոսքով՝ Հայաստանից և Արցախից հնարավոր է տարեկան 400-500 տոննա մեղր արտահանել եվրոպական երկրներ՝  տեղական շուկայում չիրացվելու դեպքում: Նա տեղեկացրեց, որ այս տարի հազար տոննայից ավելի մեղր է ստացվել մեր երկրում:

«Եվրոպայի մեղուների 60-70 տոկոսը սատկել են վերջին տարիներին: Եվրոպացիներն արդեն «ցուգցվանգի» մեջ են, ուզեն-չուզեն պետք է գնեն: Եվրոպացիները մեղր ուտել սիրում են, փող էլ ունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ մեղվաբույծները պատրաստ են եվրոպացիների հետ քննարկել, թե նրենց տեխնիկական ինչ տվյալներով մեղր է անհրաժեշտ և պայմանավորվեն գնի շուրջ:

Հայաստանում մոտ 200 հազար մեղվաընտանիք կա: Այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկրից արտահանվել է 6.2 տոննա մեղր, որը գնել են Չինաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: 2012 թ. Հայաստանից արտահանվել էր 16.8 տոննա մեղր` 2011թ.-ի 18.1 տոննայի դիմաց: Մեղրի արտադրության համաշխարհային առաջատարներն են Չինաստանն ու Արգենտինան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am