Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բավարիայի պետական բալետի հայ մենապարողը կխաղա «Սպարտակ»-ում

Բավարիայի պետական բալետի հայ մենապարողը կխաղա «Սպարտակ»-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպարտակը համանուն բալետում նոր մարմնավորում կստանա: Բավարիայի պետական բալետի առաջատար մենապարող Տիգրան Միքայելյանը նոյեմբերի 29-ին հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին օպերային թատրոնի լրատվական բաժնից, Միքայելյանը Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետում կմարմնավորի գլխավոր հերոսին` Սպարտակին:

Գերմանաբնակ Տիգրան Միքայելյանը մասնագիտական կրթություն է ստացել Երևանի պարարվեստի ուսումնարանում` 1989-1997թթ.: 1997 թ. Նուրիևի հիմնադրամից ստացել է կրթաթոշակ, որից հետո ուսումը շարունակել է Շվեյցարիայի բալետի ակադեմիայում: Ակադեմիան ավարտելուց հետո 1998թ. ընդունվել է Ցյուրիխի բալետ, ապա 1999թ. դարձել է մենապարող, իսկ 2003-ին՝ առաջին կարգի մենապարող:

2005-2006 թատերաշրջանում ընդունվել է Բավարիայի պետական բալետ և այնուհետև 2007-2008 թատերաշրջանից դարձել է բալետի առաջատար մենապարողը:

2007թ. Տիգրան Միքայելյանը հայրենիքում արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի  կոչման: Նույն տարի ստացել է Münchner Merkur-ի թատերական մրցանակը: Մի շարք այլ միջազգային մրցանակների դափնեկիր է: Միքայելյանը գլխավոր դերեր է մարմնավորում ինչպես դասական, այնպել էլ ժամանակակից բալետներում:

«Սպարտակն» Արամ Խաչատրյանը գրել է 1945 թվականին: Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականին Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում: Բալետը մեր օպերային թատրոնի խաղացանկի անբաժանելի մասն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am