Հասարակական

Ուղևորափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները կմիանան քաղաքապետարանի դիմաց նստացույց անցկացնողներին

2 րոպեի ընթերցում

Ուղևորափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները կմիանան քաղաքապետարանի դիմաց նստացույց անցկացնողներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխադրող կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ պատրաստվում են միանալ Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց անողներին: Այս մասին սեպտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը: «Առաջիկա 2-3 օրերի ընթացքում այս հարցը քննարկելու ենք ուղևորափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակեցնենք մեր քայլերը: Մենք նույնպես միանում ենք նրանց պահանջին, քանի որ այդ մարդու հետ է կապված Երևանի տրանսպորտի կաթվածահար վիճակը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վարդան Փանոսյանը` նկատի ունենալով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին:

Փանոսյանը տեղեկացրեց, որ երբ ամիսներ առաջ քաղաքապետարանը որոշում կայացրեց ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձը թանկացնել մինչև 150 դրամ, ուղևորափոխադրող կազմակերպությունները ևս դեմ էին: «Ուզում ենք կառավարությունն աջակցի փոխադրողներին, բայց ոչ սուբսիդիայի տեսքով, քանի որ մենք տարբեր հարցերում միջամտության կարիք ունենք»,- նշեց նա` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին առաջարկելով այս ոլորտում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել:

Ավելի քան 51 օր է, ինչ քաղաքապետարանի դիմաց ակտիվիստները շարունակում են պահանջել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը:

Երեւանի

քաղաքապետարանի` տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում