Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ո՞ վ էր նա, եթե ոչ մարդկային հոգիների ճարտարապետ. ԵՃՇՊՀ-ն ցավակցական հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ

Ո՞ վ  էր  նա, եթե ոչ մարդկային հոգիների ճարտարապետ. ԵՃՇՊՀ-ն 
ցավակցական 
հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողները և դասախոսները ցավակցական հեռագիր են հղել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵՃՇՊՀ-ի ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի գրական աշխարհը ծանր կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ Գրողների  միության նախագահ, մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Լևոն Անանյանը: Մարդ, ով իր կենսուրախ ժպիտով ու լավատեսությամբ հուսադրում էր     մարդկանց: Մարդ, ով հայրենասիրությամբ ոգևորում էր շրջապատին: Մարդ, ով իր  մարդասիրությամբ համախմբում էր մարդկանց: Մարդ և  գրող, ով մեծ ավանդ ունեցավ նաև  միջազգային գրականությանը հայերիս հաղորդակցելու գործում:

Մեծ  և  անգնահատելի  է  Լևոն Անանյան մարդու, ստեղծագործողի և ղեկավարի դերը ոչ միայն գրական, այլև քաղաքացիական մտածողության ձևավորման մեջ:

Երևանի  ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի   ուսանողներն ու դասախոսները խորապես  ցավում են  մեծ  մտավորականի  անդառնալի կորուստը»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am