Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Լեւոն Անանյանը մեր հիշողության մեջ կմնա որպես երկրի ու հասարակության հոգսերով ապրող սկզբունքային մտավորական. ԱԺ նախագահ

Լեւոն Անանյանը մեր հիշողության մեջ կմնա որպես երկրի ու հասարակության 
հոգսերով ապրող սկզբունքային մտավորական. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի անժամանակ մահվան մասին:

Լեւոն Անանյանն անուրանալի հետք է թողել ժամանակակից հայ գրականության  եւ լրագրության մեջ թե որպես արձակագիր ու հրապարակախոս, թե որպես «Գարուն » ամսագրի երկարամյա  գլխավոր խմբագիր: Նրա հիմնադրած «Ապոլոն» հրատարակչության միջոցով հայ ընթերցողին հասանելի դարձան համաշխարհային գրականության գլուխգործոցները: Լեւոն Անանյանի շնորհիվ Հայաստանի գրողների միության գործունեությունը բարձրացավ նոր մակարդակի, ավելի սերտ դարձան հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս ապրող ու ստեղծագործող հայ գրողների կապերը: Մինչեւ կյանքի վերջն էլ Լեւոն Անանյանն ակտիվ գրական-հասարակական գործունեություն էր ծավալում եւ մեր հիշողության մեջ կմնա որպես երկրի   ու հասարակության հոգսերով ապրող սկզբունքային մտավորական:

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից  ցավակցում եմ Լեւոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:

Լևոն Անանյանը վախճանվել է սեպտեմբերի 2-ին կյանքի 67-րդ տարում: Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: 

Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զ.): Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 12:00-14:00, Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am