Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Լևոն Անանյանի կորուստը անդառնալի է Տավուշի զարգացման գործում. Տավուշի հայրենակցական միավորում

Լևոն Անանյանի կորուստը անդառնալի է Տավուշի զարգացման գործում. Տավուշի 
հայրենակցական միավորում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորին ցավով տեղեկացանք Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման խորհրդի անդամ Լևոն Անանյանի մահվան մասին:

Լևոն Անանյանը այն մարդն է, ում կորուստը անդառնալի է ոչ միայն գրական կյանքում այլ Տավուշի մարզի զարգացման գործում:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքի անդամներին և իր ավանդը գնահատողներին»:

Լևոն Անանյանը վախճանվել է սեպտեմբերի 2-ին կյանքի 67-րդ տարում: Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: 

Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զ.): Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 12:00-14:00, Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am