Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Շնորհակալություն քեզ, Լեւոն...Վան Բայբուրթը ցավակցել է Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ

Շնորհակալություն քեզ, Լեւոն...Վան Բայբուրթը ցավակցել է Լեւոն Անանյանի 
մահվան կապակցությամբ

ԹԲԻԼԻՍԻ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի մտավորական և հասարակական գործիչ, հրապարակախոս, թարգմանիչ ու բանաստեղծ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ ցավակցական գիր է հղել Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցավակցական գրում նշվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացանք Հայաստանի գրողների միության նախագահ, մեր ժամանակի բազմատաղանդ անհատականություններից մեկի, մեր երկրում՝ Վրաստանում ևս լայնորեն ճանաչված, հարգված ու սիրված գրողի, փայլուն հրապարակախոսի, հայ- վրացական գրական կապերի նորօրյա զարգացման եռանդուն նախաձեռնողի, նվիրյալի ու ջատագովի՝ Լևոն Անանյանի անժամանակ մահվան մասին: Հենց Անանյանի անշահախնդիր ջանքերի շնորհիվ էր, որ հատկապես վերջին տարիներին վրաց ընթերցողի սեղանին դրվեցին հայ գրողների ստեղծագործությունները՝ անթոլոգիաներով ու առանձին գրքերով և ընդհակառակը՝  հայ ընթերցողին հասան վրաց գրողների ստեղծագործությունները: Լևոն Անանյանը՝ նաև վրացական մի շարք մրցանակների դափնեկիրը, դարձավ հայ- վրացական գրական կապերի, մեր երկու հինավուրց ժողովուրդների բարեկամության փայլուն խորհրդանիշը՝ իր անջնջելի հետքը, լուսապսակի մեջ իր անունը թողնելով՝ այդ կապերի բազմադարյան պատմության մեջ: Անհուն կսկիծով ցավակցում եմ Լևոն Անանյանի՝ մտերիմ բարեկամիս ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, հայ գրական ընտանիքին, մտավորականությանն ու ժողովրդին՝ այս անդառնալի կորստյան կապակցությամբ և նորից ու կրկին, ասում նրան՝ շնորհակալությո՛ւն քեզ, Լևոն, այս ամենի համար, այս բարի գործերի համար...»:

Լևոն Անանյանը վախճանվել է սեպտեմբերի 2-ին կյանքի 67-րդ տարում: Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: 

Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զ.): Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 12:00-14:00, Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am