Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաև հրատարակչական և գրական կյանքի կազմակերպման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին և գրական հանրությանը, որին նա ծառայեց մեծ նվիրումով ու եռանդով»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am