Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կիլիկյան ճեմարանը ամառային դպրոց է բացել սիրիահայ երեխաների համար

Կիլիկյան ճեմարանը ամառային դպրոց է բացել սիրիահայ երեխաների համար

ԵՐԵՎԱՆ 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Կիլիկյան ճեմարանը ամառային դպրոց է բացել արձակուդներին իրենց տները վերադառնալու հնարավորություն չունեցող սիրահայ երեխաների համար: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով Մեծի Տանն Կիլիկիո հայ կաթողիկոսության պաշտոնական կայքը, Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով ճեմարանի շատ ուսանողներ չեն կարողացել միանալ իրենց ընտանիքներին կարճատև արձակուրդի ժամանակ, ուստի ճեմարանի տնօրինություն ամառային դպրոցի նոր ծրագիր է մշակել: Հուլիսի 1-ից սեպտեմբերի 28-ն ընթացող երկու ուսումնական կիսամյակների ժամանակ ուսանողները կհաճախեն Հին և Նոր Կտակարանների ուսումնասիրության, Հայ եկեղեցու պատմության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատմության, գրաբարի, արևմտահայերենի, արաբերենի, անգլերենի, ֆրանսերենի, գեղանկարչության, երգի և դաշնամուրի դասերի:

Կիլիկյան ճեմարանը գործում է 1921 թվականից: Այն հիմնել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Այն Հալեպում հայակակն առաջին դպրոցն է եղել: Հայ հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով`  ճեմարանը պարբերաբար վերափոխում իր ծրագիրը` դրանք հարմարաեցնելով Սփյուռքի կարիքներին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am