Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանամետ հակահայկական բանաձեւը տապալվել է Բրազիլիայում

Ադրբեջանամետ հակահայկական բանաձեւը տապալվել է Բրազիլիայում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները հունիսի սկզբին հաղորդել էին իրենց երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի` բրազիլական պատվիրակության հետ հանդիպումների մասին: Վերջինս գլխավորել են դաշնային պատգամավորներ Նելսոն Պելլեգրինոն եւ Կլաուդիո Կախան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Բրազիլիայի հայ համայնքի Estacão Armenia կայքի սյունակագիր պրոֆեսոր Ջեյմս Օննիկ Թամջյանը պարզաբանել է, որ Պելլեգրինոն եւ Կլաուդիո Կախան  հանդիսանում են թուրքական լոբբիստներ: Նրանցից առաջինը իշխող կուսակցության անդամ է, երկրորդը` ընդդիմադիր դեմոկրատ: «Տարօրինակ է, որ երկու հակառակորդ կուսակցություններում այս հարցում գործում են միասնաբար»,-նկատել է Թամջյանը:

Բրազիլացի 2 պատգամավորները խոստացել են դիմում ներկայացնել իրենց երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ ազգային պաշտպանության հանձնաժողովին, որով առաջարկում են Բրազիլիայի աջակցությունը Ադրբեջանին և պահանջում են հայկական զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից` վկայակոչելով ՄԱԿ-ի որոշ բանաձևեր:

Բրազիլահայ համայնքը նաեւ նշված կայքի միջոցով իրականացրել է իրազեկման լայն արշավ` հորդորելով քաղաքացիներին բողոքի ձայն բարձրացնել ադրբեջանական գաղափարախոսությամբ տարված այս երկու քաղաքական գործիչների և նրանց գործողությունների դեմ: Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչները և Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը եւս բողոքի նամակ են հղել:

Արդյունքում, համաձայն Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատի հաղորդած տեղեկատվության, խորհրդարանի քննարկմանը  ներկայացված հակահայկական առաջարկ-պահանջը դուրս է բերվել օրակարգից: Ադրբեջանամետ դիմումը դուրս է բերվել նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգից, թեև, ըստ Թամջյանի, ռիսկ կա, որ հուլիսի 10-ին այն կրկին վերադարձվի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am