Տնտեսություն

Արմեն Մովսիսյանը չի բացառում, որ գազի սակագնի 30 տոկոսը կսուբսիդավորվի գրանտային միջոցների փոխհատուցմամբ

2 րոպեի ընթերցում

Արմեն Մովսիսյանը չի բացառում, որ գազի սակագնի 30 տոկոսը կսուբսիդավորվի   գրանտային միջոցների փոխհատուցմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստան բերվողգազի սակագինը նվազեցնելու կամ սուբսիդավորելու հնարավոր տարբերակները դեռևս քննարկման փուլում են և բանակցությունները չեն ավարտվել:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` շեշտելով, որ գազի նոր սակագինը ուժի մեջ կմտնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատումից հետո միայն։ «Իրավիճակում դեռեւս նորություն չկա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը։ Նա տեղյակ չէ, թե ինչ են լրատվամիջոցներն ի նկատի ունեցել հունիսի 4-ին գրելով, թե «Գազպրոմ»-ը հայատարել է որոշակի արդյուքների եւ եվրոպական կարեւոր գնորդների համար սակագինն իջեցնելու մասին։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է պատրաստվում ՀՀ կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորել գազի սակագինը, Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ ռուսական կողմի հետ այդ հարցով եւս բանակցությունները շարունակվում են, քննարկվում է «որպեսզի իրենք դա գրանտային միջոցներով փոխհատուցեն»։

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով գազի սակագինը 132 հազար դրամից բարձրացնել 221 հազար դրամի: Կառավարությունը հայտարարել է, որ 30 տոկոսով կսուբսիդավորի գազի սակագինը` միաժամանակ պահպանելով անապահով ընտանիքներիկողմից սպառած բնական գազի համապատասխան քանակության համար փոխհատուցումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական որոշում է կայացրել, որ սպառողների համար գազի սակագինը կարող է սահմանվել 156 դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում