Հասարակական

ՀՀՇ-ն իր քաղաքական պատկերացումներով չի տեղավորվում ՀԱԿ-ում. Հովհաննես Իգիթյան

2 րոպեի ընթերցում

ՀՀՇ-ն իր քաղաքական պատկերացումներով չի տեղավորվում ՀԱԿ-ում. Հովհաննես Իգիթյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց համազգային շարժում»-ը քաղաքական պատկերացումներով չի տեղավորվում Հայ ազգային կոնգրեսում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա` ՀԱԿ-ում որպես ռազմավարություն ներկայացվում է բուրժուաժողովրդավարական հեղափոխությունը: «Նրանց ռազմավարության այս կետը չի կարելի հաջողված համարել հատկապես Խաչատուր Սուքիասյանի եւ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա` ավելացնելով, որՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միշտ էլ գաղտնի գործարքներ են վարել:

Անդրադառնալով ՀՀՇ-ի նպատակներին` Իգիթյանը նշեց, որ ՀՀՇ-ից դուրս մղված գործիչները մեկ օր պետք է համախմբվեին եւ նոր որակ կազմեին կուսկացության կազմավորման համար: «Այն, ինչ ժամանակին ուզում էինք ասել, այսօր չի արվում ՀԱԿ-ի կողմից: ՀՀՇ-ն նորաստեղծ մի ամբիոն է, որի շուրջ կներկայացնենք հասարակությանը մեր ասելիքը»,- ասաց Իգիթյանը:

Խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀՇ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին, Իգիթյանը նշեց, որ ցանկացած մարդ իրավունք ունի ունենալ իր կարծիքն ու վերաբերմունքը: «ՀՀՇ վերջին համագումարում ինձ զարմացրեց այն, որ իր գնահատականներից հետո մեծ մասը ոտնկայս ծափահարում էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը գաղափարական առաջնորդ է, մարդիկ նրան կուրորեն վստահում են: Այս մարդիկ ծափահարեցին` հրաժարվելով իրենց անցյալից»,-հավելեց բանախոսը:

Մայիսի 14-ին Հովհաննես Իգիթյանը, Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Կարապետ Ռուբինյանը հայտարարել են ՀՀՇ-ի վերագրանցման նախաձեռնության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում