Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ն գնել է հայ-ռուսական արտադրության արտահանված ալյումինե նրբաթիթեղի մեծ մասը

ԱՄՆ-ն գնել է հայ-ռուսական արտադրության արտահանված ալյումինե 
նրբաթիթեղի մեծ մասը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից 0,2 մմ­-ից ցածր հաստությամբ ալյումինե նրբաթիթեղի արտահանման ծավալներն ԱՄՆ 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են մոտ 24 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, 2013-ի առաջին եռամսյակում ԱՄՆ է արտահանվել 6 միլիոն 830 հազար 500 կգ ալյումինե նրբաթիթեղ՝  2012-ի 5 միլիոն 516 հազար 800 կգ-ի դիմաց: 2013-ի առաջին եռամսյակում Միացյալ Նահանգներ արտահանված ալյումինե նրբաթիթեղի ընդհանուր մաքսային արժեքը գերազանցել է 21 միլիոն դոլարը: 2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 6 միլիոն 984 հազար 100 կգ ալյումինե նրբաթիթեղ:

Հայաստանում ալյումինե նրբաթիթեղի արտադրության եւ արտահանման ոլորտում գլխավոր ընկերության՝ «Ռուսալ-Արմենալ»-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայկական արտադրության ալյումինե նրբաթիթեղն իր որակական հատկանիշներով համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ մեծ պահանջարկ ունի ԱՄՆ-ում:

2012-ին Հայաստանից ԱՄՆ ալյումինե նրբաթիթեղի արտահանման ծավալները  կազմել են 24 միլիոն 433 հազար 500 կգ: 2012-ին ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար: 2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից ԱՄՆ արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 23 միլիոն 750 հազար 300 դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am