Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը կքննարկի տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումներին եւ չլուծված հակամարտություններին վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  ԵԱՀԿ- ԽՎ պաշտոնական կայքը, Սուարեշը մտադիր է Հայաստան այցելել մայիսի 9-11-ը: Այցի նպատակն է քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, անդրադարձ կլինի նաեւ ՀՀ նախագահական ընտրություններին:

«Շարունակ ձգձգող հակամարտությունները առավել հրատապ խնդիրներ են, քանի որ դրանք խանգարում են ողջ տարածաշրջանի զարգացմանը: Կարծում եմ` անհրաժեշտ է հակամարտությունների մասին ավելի լայն քննարկումներ սկսել Վեհաժողովում, և հուսով եմ` իմ այցը տարածաշրջան կօգնի ապահովել այդ քննարկումները հենց տեղում»,- ասել է Սոարեշը:
ԽՎ հատուկ ներկայացուցիչը նախ կայցելի Բաքու` մայիսի 5-7-ը, որտեղ բացի ԼՂ խնդրից, կքննարկի նաեւ Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: 
Մայիսի 7-9-ը Սուարեշը կմեկնի Թբիլիսի:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am