Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Նախագահի կինը». ռուսական «Россия 24» հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանել ՀՀ Նախագահի տիկնոջ մասին

«Նախագահի կինը». ռուսական «Россия 24» հեռուստաալիքը ֆիլմ է 
նկարահանել ՀՀ Նախագահի տիկնոջ մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Россия 24/Вести հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մասին։ «Նախագահի կինը» անունը կրող ֆիլմում առաջին տիկինը պատմում է իր և նախագահ Սերժ Սարգսյանի համատեղ կյանքի մասին այն, ինչ չի լուսաբանվում պաշտոնական լրատվությամբ։ Ռիտա Սարգսյանը հպարտությամբ նշում է, որ իրենք արդեն 30 տարի միասին են։ Ֆիլմում Սերժ Սարգսյանի ընկերները, գործընկերները և հարազատները պատմում են նրա մասին, ներկայացնում հետաքրքիր դրվագներ նրա կյանքից։ Ռիտա Սարգսյանը հիշում է նրանց ծանոթությունը համատեղ ընկերոջ տանը և նվեր ստացած առաջին ծաղկեփունջը։ «Քսանհինգ մեխակ էր, կյանքումս առաջին անգամ էի այդպիսի ծաղկեփունջ ստանում»,- ժպիտով է հիշում ՀՀ առաջին տիկինը։ Ռիտա Սարգսյանը նշում է, որ իր հայրը միանգամից հավանեց իր ապագա ամուսնուն։ «Եթե ես այդ ժամանակ իմանայի, որ ամուսնանում եմ ապագա նախագահի հետ, դժվար թե համաձայնեի»,-ծիծաղով նշում է տիկին Սարգսյանը։

Ռիտա Սարգսյանը և ընկերները թվարկում են Սերժ Սարգսյանի բնավորության հիմական գծերը։ «Համբերատար է և հանգիստ, ամեն վայրկյան պատրաստ է օգնել իր ընկերներին, սիրում է հարազատներին և հայրենիքը»,-նշում են նրանք՝ հիշելով, որ պատերազմի օրերին նա առաջիններից էր, որ մեկնեց ճակատ։ «Երբեք չեմ ասել նրան, ինչո՞ւ ես գնում, «եթե ոչ նա, ապա ո՞վ»՝ մտածում էի ես»,-խոստովանում է Ռիտա Սարգսյանը։ ՀՀ առաջին տիկինը նշում է, որ տանը չեն խոսում գործի վերաբերյալ, իսկ եթե ինքը հարցեր է տալիս, ապա ամուսինը միայն ժպտում է՝ այդպես էլ չպատասխանելով իր հարցին։ «Նա շատ քիչ է լինում տանը, այդ պատճառով էl փորձում ենք չանհանգստացնել նրան»,-ասում է Ռիտա Սարգսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am