Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հալեպում հացի խնդիրը նախկինի նման սուր չէ

Հալեպում հացի խնդիրը նախկինի նման սուր չէ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավիճակը հայաշատ Հալեպում փետրվարի 8-ի առավոտյան հանգիստ է, թեպետ մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ բախումային իրավիճակներ այս պահին չկան:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Հալեպում տնտեսական դժվարությունների մեջ, ընդհանուր առմամբ, փոփոխություններ չկան: Միակ դրական փոփոխությունն այն է, որ հացի խնդիրը նախկինի նման սուր տագնապային չէ: Եթե մեկ ամիս առաջ քաղաքում հնարավոր չէր հաց գտնել, ապա այժմ պատկերը փոքր-ինչ փոխվել է: Բացի դրանից, եթե նախկինում հաց կարելի էր գնել 200-250 սիրիական լիրայի սահմաններում, ապա այսօր այդ թիվը տատանվում է 100-125 լիրայի մեջ: Հատկանշական է, որ Սիրիայում նախքան հակակառավարական շարժումների սկսվելը, հացի գինը 10-15 լիրա էր:

Ինչ վերաբերում է Հալեպի միջազգային օդանավակայանի վերաբացմանը, ապա Ռեյիսյանը նշեց, որ դեռեւս այդ մասին կոնկրետ տեղեկություններ չեն հաղորդվում, իսկ պաշտոնական տեղեկությունները վկայում են, որ բանակը ջանքեր չի խնայում օդանավակայանի տարածքի անվտանգությունը վերականգնելու համար:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am