1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը սատարում է Սերժ 
Սարգսյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կաջակցի ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին այնքան ժամանակ, որքան ժամանակ նա հաշվի կառնի հասարակության, հատկապես ընդդիմադիր հատվածի պետականամետ առաջարկները, կշարունակի հետևողականորեն իրականացնել օրհասական բնույթի գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին հրավիրված կուսակցության Հանրապետական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը` այդ «պայմանների» թվին ավելացնելով նաեւ ՀՀ Նախագահի` երկիրն իրական զարգացման ուղի դուրս բերելու եւ արտաքին մարտահրավերներին համարժեք դիմակայելու կարողությունները: 

«Մենք վերլուծել ենք ընդհանուր վիճակը և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական և եկել ենք այն եզրակացության, որ այսօր մեր երկրի առջև ծառացած խնդիրը` մեր անվտանգության խնդիրն է, և քանի որ կարևորում ենք ազգային անվտանգության խնդիրը, ուստի մենք ունենք ընդհանրություններ գործող նախագահի ծավալած գործունեության հետ»,-ասաց Արամ Սարգսյանը:

Այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ չեն մասնակցում և չեն սատարում որևէ թեկնածուի, Արամ Սարգսյանի բնորոշմամբ` «անտարբերություն են ցուցաբերում պետության հանդեպ», ինչը ՀԴԿ առաջնորդն անընդունելի է համարում:

«Մենք չենք կարող Րաֆֆի Հովհաննիսյանին սատարել միայն այն բանի համար, որ նա պարկեշտ մարդ է, իսկ ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին, ապա եթե երիտասարդները չեն հիշում, ապա մենք չենք մոռացել նրա բաց ազատական քաղաքականությունը»,-ասաց Դեմկուսի ղեկավարը՝ շեշտելով, որ «Սերժ Սարգսյանն առաջատար է թեկնածուների մեջ, և նա է ընտրվելու»:

Արամ Սարգսյանը այն համոզմանն է եկել, որ որոշ մարդիկ փոշմանել են, որ չեն մասնակցել ընտրություններին: «Ես հարգում եմ Հայրիկյանին, լավ գիտեմ իրեն և շատ սխալ է ասել, թե այս ամենը ներկայացում էր: Ես միանշանակ համոզված եմ, որ փորձ արվեց ընտրությունները հետաձգել և խառնաշփոթ ստեղծել»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ Հայիկյանը ճիշտ որոշում կայացրեց:

ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը փետրվարի 18-ն է: Նախագահի թեկնածուները ութն են: Քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ին և կավարտվի փետրվարի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]