Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու օրը դեռ հայտնի չէ

Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու օրը դեռ հայտնի չէ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու օրը դեռեւս հստակեցված չէ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, այս անորոշությունը կապված է Միացյալ Նահանգներում իրականացվող դատաբժշկական փորձաքննության հետ: «ԱՄՆ-ում անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման պրոցեդուրան երկարաժամկետ պրոցես է, եւ բացառված է յուրաքանչյուր տիպի միջամտություն. մնում է միայն սպասել փորձաքննության եզրակացությանը»,- ասաց Արթուր Պողոսյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ, ամենայն հավանականությամբ, այսօրվա ընթացքում կլինի ՀՀ վարչապետի որոշումը` Թաղման կառավարական հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ, որն էլ կորոշի հոգեհանգստի եւ հուղարկավորության հետ կապված բոլոր հարցերը: Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե որտեղ կամփոփվի երգչուհու աճյունը. դա եւս կորոշի հանձնաժողովը: 

 ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը: Երգչուհին ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am