Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու օրը դեռ հայտնի չէ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու օրը դեռեւս հստակեցված չէ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, այս անորոշությունը կապված է Միացյալ Նահանգներում իրականացվող դատաբժշկական փորձաքննության հետ: «ԱՄՆ-ում անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման պրոցեդուրան երկարաժամկետ պրոցես է, եւ բացառված է յուրաքանչյուր տիպի միջամտություն. մնում է միայն սպասել փորձաքննության եզրակացությանը»,- ասաց Արթուր Պողոսյանը:
Փոխնախարարի տեղեկացմամբ, ամենայն հավանականությամբ, այսօրվա ընթացքում կլինի ՀՀ վարչապետի որոշումը` Թաղման կառավարական հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ, որն էլ կորոշի հոգեհանգստի եւ հուղարկավորության հետ կապված բոլոր հարցերը: Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե որտեղ կամփոփվի երգչուհու աճյունը. դա եւս կորոշի հանձնաժողովը:
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը: Երգչուհին ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:
- Ֆլորա Մարտիրոսյանի մարմարե կիսանդրին կարտահայտի նրա ողջ հմայքը
Արձանը հեղինակել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: - Ֆլորա Մարտիրոսյանին վերջին հրաժեշտը եւ հուղարկավորությունը
կկայանան միեւնույն օրը`դեկտեմբերի 11-ին
Հուղարկավորությունը կկայանա Երեւանի քաղաքային պանթեոնում: - Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան դեկտեմբերի 10-ին
Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը նույն օրը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: - Ֆլորա Մարտիրոսյանի բարեկամները տեղեկացրել են, որ նրան
կհուղարկավորեն Հայաստանում
ՀՀ մշակույթի նախարարությունը սպասում է սիրված երգչուհու ընտանիքի անդամների` ամուսնու եւ երեխաների որոշմանը: - Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության վայրի հարցով կառավարությունը
սպասում է ընտանիքի որոշմանը
Անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման եւ գործընթացն արագ կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսի կողմից: