1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ինքնասպանություններն ավելի շատ հոգեբանական, քան տնտեսական խնդիրների հետեւանք են. սոցիոլոգ

Ինքնասպանություններն ավելի շատ հոգեբանական, քան տնտեսական 
խնդիրների հետեւանք են. սոցիոլոգ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեփական երեխաների խնդիրները լսելու ծնողների ունակությունը և երեխաների հետ ընկերական հարաբերությունների ձևավորումը նպաստում է ինքնասպանությունների թվի նվազեցմանը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Ծնող-երեխա կապը բավական կարևոր  է երեխաներին ինքնասպանությունից փրկելու համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց սոցիոլոգը: Ադիբեկյանի դիտարկմամբ` ինքնասպանությունների քանակը կապված չէ տնտեսական վիճակի հետ. դրանք ավելի հաճախ հոգեբանական խնդիրների պատճառով են տեղի ունենում:

Կանայք և հոմոսեքսուալներն ավելի շատ են հակված ինքնասպանություն գործելու: «Շվեդիան, զարգացած երկիր լինելով, ինքնասպանությունների թվով 15 անգամ գերազանցում է առաջատար այլ երկրների»,- ասաց Ադիբեկյանը: Սոցիոլոգի  խոսքով՝  ինքնասպան լինողների 80 տոկոսը տարբեր նշաններով այս մասին հաղորդում է մինչև իրեն կյանքից զրկելը: «Օգնության խնդրանքով դիմող և  դեպրեսիվ վիճակում գտնվող մարդկանց հանդեպ մի եղեք անտարբեր»,- հորդորեց սոցիոլոգը:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝  հասարակական ակտիվ կյանքով ապրող և շփվող մարդիկ ավելի քիչ են հակված ինքնասպանություների: «Սոցիալապես ակտիվ մարդն ավելի հեշտ է հաղթահարում իր խնդիրները»,- ասաց հոգեբանը: Անդրադառնալով դեռահասների շրջանում ինքնասպանության դեպքերին՝ Մադաթյանը դրանք կապեց զանազան գաղափարախոսությունների հետ: ««Էմոների» գաղափարախոսությունը նպաստում է ինքնասպանությունների թվի աճին»,- ասաց հոգեբանը:

Իրեն հասարակության մեջ գտնել չկարողացող մարդիկ փորձում են դա անել կրոնական տարատեսակ աղանդներում, որոնք, սակայն, եւս մարդկանց կարող են հասցնել ինքնասպանության: 

Վիճակագրության համաձայն` աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1,2 մլն մարդ: Հայաստանն ինքնասպանությունների մակարդակով աշխարհում ստորին հորիզոնականներում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]