Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լուրը հրապարակել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը: 

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է երգչուհու ընտանիքին ու մերձավորներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am