Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Աֆղանստանում իրականացված պայթյունների հետեւանքով առնվազն 15 մարդ Է զոհվել

Աֆղանստանում իրականացված պայթյունների հետեւանքով առնվազն 15 մարդ Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հարավում նոյեմբերի 8-ին իրականացված երկու պայթյունների հետեւանքով առնվազն 15 մարդ Է զոհվել, ութը՝ վիրավորվել, հաղորդում Է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա»-ին եւ տեղական ԶԼՄ-ներին: 

Տասը խաղաղ բնակիչներ զոհվել են, եւս յոթը վերքեր ստացել Գելմենդի նահանգում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով, որտեղ գործի Է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք: «Միջադեպը տեղի Է ունեցել առավոտյան Մուսակալա գավառում»,-»Սինհուա» գործակալությանը հայտնել Է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Մոհամադ Իսմայիլ Հոթաքը:

Աֆղանստանի Tolo TV հեռուստաաալիքի տեղեկատվության համաձայն, եւս մեկ ինքնաշեն սարք նոյեմբերի 8-ին պայթել Է Լագմանի նահանգում, ինչի հետեւանքով զոհվել են հինգ աֆղան զինծառայողներ, եւս մեկը վիրավորվել Է:

Աֆղանստանում գործող ՄԱԿ-ի ներկայացուցչության տվյալներով՝ խաղաղ բնակիչներն առավել հաճախ դառնում են ինքնաշեն  սարքերի պայթյունների զոհեր, որոնք տեղադրվում են «Թալիբան» արմատական շարժման զինյալների կողմից: 2012 թվականի սկզբից մինչեւ սեպտեմբերի 30-ը այդօրինակ միջադեպերի հետեւանքով զոհվել են 340 խաղաղ աֆղանցիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am