Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ես զարմացած եմ հայ ժողովրդի եռանդով. Մագնուս Կարլսեն

Ես զարմացած եմ հայ ժողովրդի եռանդով. Մագնուս Կարլսեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի հնագույն մարզաձեւերից մեկը` շախմատը, չնայած նրան, որ համարվում է սպորտաձեւ, այնուհանդերձ, տիրապետելու դժվարությամբ նման է գիտությանը: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորող, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի համար հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ամենաբարդ մրցակիցներից է: «Արմենպրես»-ը ներկայացում է բացառիկ հարցազրույց նորվեգացի «հրաշամանուկ» Մագնուս Կարլսենի հետ: 

-Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին:

-Ես քիչ գիտեմ այդ երկրի մասին եւ դեռեւս չեմ այցելել Հայաստան:  Ես զարմացած եմ հայ ժողովրդի եռանդով: Երբ ձեր շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց շախմատային օլիմպիադայում, ես YouTube -ում մի տեսանյութ դիտեցի, թե շախմատիստներն ինչպիսի ընդունելության արժանացան հայրենիք վերադառնալիս: Հույս ունեմ, որ շուտով կայցելեմ Հայաստան, միգուցե երկիրը պատրաստ կլինի հետագայում կազմակերպել միջազգային մրցաշար: Դա հրաշալի կլինի:

՞նչ գիտեք հայկական շախմատի եւ շախմատային պատմության մասին:

-Հայկական շախմատը շատ ուժեղ է: Շատ հայ շախմատիստների գիտեմ եւ մշտապես հետեւում եմ նրանց պարտիաներին: Կարծում եմ, որ խաղացողների ոգին պիտի որ շատ դրական լինի, քանի որ նրանք մրցաշարերում շատ լավ թիմային խաղ են ցուցաբերում:

՞նչ կարծիքի  եք Լեւոն Արոնյանի մասին: Ինչպիսի՞ մրցակից է նա Ձեզ համար:

-Լեւոնը, իհարկե, ամենաուժեղներից է, հնարավոր է` եւ ուժեղագույնը: Մենք մի քանի բարդ պարտիաներ ենք խաղացել` որոշիչ արդյունքներով: Կարծում եմ` սովորաբար մեր խաղերը հետաքրքիր ընթացք են ունենում, քանի որ Լեւոնն աներեւակայելի ստեղծագործող միտք ունի, ինչպես նաեւ խաղատախտակի առաջ մարտնչում է մինչեւ վերջ:

-Լուրեր են պտտվում, որ Դուք խորհուրդների համար դիմում եք Գարրի Կասպարովին: Ի՞նչ կարգի խորհրդատու է նա ձեզ համար եւ ո՞րն է պատճառը, որ դիմում եք հենց նրան:

-2009-2010 թվականներին նա եղել է իմ մարզիչը: Սա, իհարկե, շատ օգտակար էր, քանի որ Կասպարովը վիթխարի փորձ ունի, եւ ես գիտեմ, թե ինչպես կարող եմ օգուտ քաղել դրանից: Ներկայում, երբ դադարեցինք մարզվել միասին, մենք միայն ընկերական հարաբերությունների մեջ ենք:

-Ձեզ դո՞ւր է գալիս, երբ Ձեզ համեմատում են Մոցարտի հետ` շախմատային Մոցարտ: Ո՞վ և ե՞րբ է «կնքել» Ձեր մականունը:

-Այնպես չէ, որ Մոցարտն ամենավատ կերպարն է, որի հետ կարելի է ինձ համեմատել, այնպես որ դժգոհելու տեղ չունեմ (կատակում է Մագնուսը): Որքանով հիշում եմ, 2004 թվականին Washington Post-ն առաջինն էր, որ  համեմատեց ինձ Մոցարտի հետ: Անշուշտ, լրատվական դաշտը սիրում է հայտնիներին որոշ անուններով կնքել: Ահա թե ինչու այն նման լայն շրջանառություն ունեցավ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]