Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիմֆերոպոլում բացվել է «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսը

Սիմֆերոպոլում բացվել է «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» 
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել Սիմֆերոպոլի Ֆրանկոյի անվան գրադարանում: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով E-Crimea տեղեկատվական գործակալությունը, ցուցահանդեսում ընդգրկված են փաստագրական լուսանկարներ եւ արխիվային փաստաթղթեր Հայաստանի ազգային արխիվից, Ղրիմի պետական արխիվից: Ներկայացված են նաեւ են Ղրիմի ազգագրական թանգարանի ցուցանմուշներ:

«2008 թվականին առաջին անգամ մեր ուկրաինացի գործընկերների հետ կազմակերպեցինք Ուկրաինայում հայ համայնքի արխիվային փաստաթղթերի ցուցահանդես: Այն մենք ներկայացրինք Կիեւում, Լվովում եւ Երեւանում: Այնուհետեւ, սկսեցինք քննարկել, թե էլ որտեղ կարելի է կազմակերպել նման ցուցահանդես: Եվ որոշեցինք, որ հաջորդը կլինի Ղրիմում»,-ցուցահանդեսի բացման  ժամանակ նշել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Արխիվի տնօրենը նաեւ առաջարկել է տեղի հայ համայնքին` քննարկելու Ղրիմի բոլոր խոշոր քաղաքներում ցուցահանդեսը ներկայացնելու հնարավորությունը, այդ թվում` Ղրիմի Սուրբ Խաչ հայկական վանական համալիրում: Բացման արարողությունն ավարտվել է «Արարատ» մանկական պարային խմբի ելույթով: Ցուցահանդեսը կշարունակվի մինչ հոկտեմբերի 19-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am